• Ինֆորմացիոն կայք

    Information Website

    Информационный сайт

  • INTERNATIONAL FEDERATION OF CYCLISTS, AMATEUR CYCLING AND SPORT TOURISM

    МЕЖДУНАРОДНАЯ ФЕДЕРАЦИЯ ВЕЛОСИПЕДИСТОВ, ЛЮБИТЕЛЬСКОГО ВЕЛОСПОРТА И СПОРТИВНОГО ТУРИЗМА

    Arman Antonyan

    Founder President of the Federation

     

    Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման և առողջ ապրելակերպի տարածման գործընթացը սկսվել է 2012 թվականից՝ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի հիմնադրմամբ. հիմնական նպատակներն են՝ զարգացնել և միջազգային չափանիշներին հասցնել սիրողական հեծանվային մարզաձևը, ստեղծել համապատասխան պայմաններ հեծանվային զբոսաշրջության զարգացման համար, խթանել հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի մասսայականացմանը:


    Ֆեդերացիայի 6 տարիների ակտիվ գործունության արդյունքում հեծանվային մշակույթը, առանց պետական աջակցության, զրոյական մակարդակից զարգացել է այնքան, որ հեծանիվ վարելը դարձել է նորաձև՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ շատ անելիքներ կան ոլորտում:

     

    2018 թվականին Ֆեդերացիան վերակազմավորվել է Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային Ֆեդերացիայի՝ նպատակ ունենալով զարգացնել նաև սպորտային տուրիզմն առհասարակ:

    Հեծանվային մշակույթի զարգացման և առողջ ապրելակերպի քարոզչական աշխատանքներ իրականացվում են նաև Հայաստանի մարզերում ու Արցախում. սկսվել է մարզային մասնաճյուղերի հիմնադրման գործընթացը:

     

     

    Հեծանվորդի հետ, հեծանվորդի կողքին ©...

     

    Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ՝

    Արման Անտոնյան

     

    *** *** ***

    The development of cycling culture and the spread of healthy lifestyle in Armenia started in 2012 with the establishment of the Federation of Amateur Cycling and Cycle Tourism.

     

    The main goals of the Federation include the development of the amateur cycling in Armenia and bringing it to international standards, creation of appropriate conditions for the development of cycle tourism and boosting of the popularization of the bicycle as a means of transportation.

     

    In 2018, the Federation was reorganized into the International Federation of Cyclists, Amateur Cycling and Sports Tourism, with a view to developing sports tourism in the country in general.

     

    Founder and President of Federation

    Arman Antonyan

     

    *** *** ***

    Основными задачами Федерации являются развитие любительского велоспорта, создание соответствующих условий для развития велотуризма, содействие в развитии велосипеда в качестве транспортного средства и, в общем, популяризация велокультуры и развитие спортивного туризма в целом

    (основана в 2012 году).

     

    Развитие велокультуры и пропаганда здорового образа жизни уже проводится в регионах Армении и в Арцахе. Начался процесс создания региональных отделений.

     

    Еще много всего предстоит сделать для пропаганды здорового образа жизни и развития спортивного туризма, где, надеемся, все мы примем участие.

     

     

    Основатель и Президент Федерации

    Арман Антонян

     

  • AMATEUR SPORT

    Սիրողական հեծանվասպորտ / Любительский велоспорт

    ՄԱՆԿԱԿԱՆ ԳԱՎԱԹ

    KINDER CUP / ДЕТСКИЙ КУБОК

     

    Ամեն տարի հունիսի 1-ին երեք տարիքային խմբերի միջև (6-14 տարեկան) տեղի է ունենում ամենամյա ՄԱՆԿԱԿԱՆ ԳԱՎԱԹ մրցաշարը: Առաջին մանկական նախագիծը տեղի է ունեցել Երևանում՝ Ազատության հրապարակում 2014 թ.-ի հունիսի 1-ին, իսկ երկրորդ մրցաշարը՝ Հյուսիսային պողոտայում:

    ՄԱՆԿԱԿԱՆ ԳԱՎԱԹ 3 մանկական հեծանվասպորտի երրորդ մրցաշարը տեղի ունեցավ 2017 թվականի հունիսի 1-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

     

    ***

    Ежегодно 1 июня среди трех возрастных групп (6-14 лет) проводится ДЕТСКИЙ КУБОК. Первый детский проект состоялся на площади Свободы в Ереване 1 июня 2014 года, а второй турнир - на Северном проспекте.

    Третье соревнование детского велоспорта ДЕТСКИЙ КУБОК 3 состоялся 1 июня 2017 года на Северном проспекте столицы.

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ

    YEREVAN CUP / ЕРЕВАНСКИЙ КУБОК

     

    2013 թ.-ի սեպտեմբերի 1-ին հիմնադրվեց և ՎԱՀԱԳՆԻ բնակելի թաղամասում կայացավ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ սիրողական հեծանվասպորտի առաջին մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի շուրջ 100 հեծանվորդներ: 2014/2015 թ.-ին կայացան երկրորդ և երրորդ մրցաշարերը՝ տարբեր կազմակերպությունների, կառույցների, նախարարությունների և համայնքների միջև, որոնցում հաղթանակած 4 հեծանվորդներ մեկնեցին Հնդկաստանի Կերալա նահանգ՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:

    2017 թվականի մայիսի 1-ին Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցավ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ 4 սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ տոնական մրցաշարը:

     

    ***

    1 сентября 2013 года было основано соревнование любительского велоспорта ЕРЕВАНСКИЙ КУБОК, в котором приняли участие порядка 100 велосипедистов разных возрастных групп. В 2014-2015 гг. состоялись второй и третий - соревнования среди сотрудников различных организаций, учреждений, министерств и муниципалитетов, в которых 4 велосипедиста-победителя получили право принять участие в международном турнире в индийской провинции Керала.

    1 мая 2017 года в Ботаническом саду Еревана состоялось четвертое праздничное соревнование любительского велоспорта ЕРЕВАНСКИЙ КУБОК 4 .

    ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ

    REGIONAL CUP / РЕГИОНАЛЬНЫЙ КУБОК

     

    2014 թ.-ի սեպտեմբերի 21-ին Դիլիջանում տեղի ունեցավ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ Հայաստանի լեռնային հեծանվասպորտի առաջին մրցաշարը, որին մասնակցում էին տարբեր մարզերի քաղաքներից և գյուղերից հայտագրված հեծանվորդներ՝ Դիլիջանը յուրովի ներկայացնելով նաև որպես հեծանվասպորտի մրցաշարերի կազմակերպման վայր, իսկ 2015 թ.-ի հունվարին, նույն նպատակները հետապնդելով, հերթական մարզային երկրորդ ձմեռային մրցաշարը տեղի ունեցավ Ջերմուկում, ապա ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 3 Հայաստանի լեռնային հեծանվասպորտի երրորդ մրցաշարը տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերի 28-ին Ենոքավանում:

    2016 թվականի հունիսի 4-ին Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում տեղի ունեցավ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 4 Հայաստանի լեռնային հեծանվասպորտի չորրորդ մրցաշարը:

    ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 5 նախագիծը՝ ձմեռային երկրորդ մրցաշարը տեղի ունեցավ 2017 թվականի փետրվարի 19-ին Ջերմուկ քաղաքում:

    2017 թվականի օգոստոսի 12-ին Արագածում տեղի ունեցավ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 6 Հայաստանի լեռնային հեծանվասպորտի վեցերրորդ մրցաշարը, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ամբերդում, իսկ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 7 նախագիծը տեղի ունեցավ Նոյեմբերյանի շրջանի Սրբասարի տարածքում 2017 թ. հոկտեմբերի 1-ին:

    2018 թվականի փետրվարի18-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ ձմեռային երրորդ՝ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 7 Հայաստանի լեռնային հեծանվասպորտի յոթերրոդ մրցաշարը:

     

     

    ***

    21 сентября 2014 года в Дилижане состоялось первое соревнование горного велоспорта Армении РЕГИОНАЛЬНЫЙ КУБОК с участием зарегистрированных велосипедистов из различных регионов, городов и сел, представляя Дилижан как уникальное место для проведения велосоревнований, а в январе 2015 года, преследуя те же цели, состоялось второе зимнее соревнование в Джермуке, затем третье региональное соревнование горного велоспорта Армении - РЕГИОНАЛЬНЫЙ КУБОК 3 состоялся 28 ноября в Еноковане.

    4 июня 2016 года в селе Гомк марза Вайоц Дзор состоялось четвертое соревнование горного велоспорта Армении РЕГИОНАЛЬНЫЙ КУБОК 4.

    Второе зимнее - пятое соревнование горного велоспорта Армении РЕГИОНАЛЬНЫЙ КУБОК 5 состоялся 19 февраля 2017 года в городе Джермук.

    12 августа 2017 года в Арагаце состоялся шестой проект, а награждение проводилось в Амберде.

    18-го февраля 2018 года в Джермуке состоялся третье зимнее - седьмое соревнование горного велоспорта Армении РЕГИОНАЛЬНЫЙ КУБОК 7.

    ԱՐՑԱԽՅԱՆ ԳԱՎԱԹ

    ARTSAKH CUP / АРЦАХСКИЙ КУБОК

     

    2015 թ.-ի հունիսին հիմնադրվեց TOUR de ARTSAKH զբոսաշրջային, ժամանցային և հեծանվային նախագիծն ու ԱՐՑԱԽՅԱՆ ԳԱՎԱԹ հեծանվային մրցաշարը, որը տեղի ունեցավ Արցախի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

     

    ***

    В июне 2015 года был основан туристический, развлекательный велопроект TOUR de ARTSAKH и соревнование любительского велоспорта АРЦАХСКИЙ КУБОК, которые проходили в столице Нагорного Карабаха Степанакерте.

  • CYCLE TOURISM

    Հեծանվային զբոսաշրջություն / Велотуризм

    Cycle Tours

    Հեծանվային արշավներ / Велопоходы

     

    Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին իրականացվում են հեծանվային արշավներ դեպի հեռու և մոտիկ բնակավայրեր, տեսարժան վայրեր և պատմամշակութային կոթողներ:

     

    ***

    Еженедельно по субботам и воскресеньям проводятся велотуры в ближние и дальние населенные пункты, достопримечательности и историко-культурные памятники.

    Camping

    Վրանային ավան / Палаточный городок

     

    Ֆեդերացիայի նախաձեռնությամբ հաճախակի իրականացվում են զբոսաշրջային այցեր տարբեր տեսարժան վայրեր և պատմամշակութային կոթողներ գիշերակացով՝ վրանային ավանում:

    Հիմնադրվել է Camp&Bike զբոսաշրջային, ժամանցային և հեծանվային նախագիծը:

     

    ***

    По инициативе Федерации проводятся частые посещения различных туристических достопримечательностей и памятников с ночевкой в палаточных городках.

    Основан туристический, развлекательный велопроект Camp&Bike.

    Transport & Trailer

    Տրանսպորտ և Կցորդ / Транспорт и Прицеп

     

    Հեծանվային տարբեր նախագծերի հեծանիվների տեղափոխությունը հարմար է և անվնաս: 8 -18 նստատեղով մարդատար տվյալ միկրոավտոբուսը և շուրջ 16 հեծանիվների տեղափոխության համար տվյալ կցորդը հատկացվում են նաև պատվերով կամ վարձակալությամբ:

     

    ***

    Транспортировка велосипедов различных велопроектов удобна и безопасна. Предоставляется в аренду данный пассажирский микроавтобус с 8 -18 посадочными местами и с транспортировкой порядка 16 велосипедов отдельным прицепом.

    Musical tricycle

    Երաժշտական եռականի / Музыкальный трехколесник

     

    Պետական, եկեղեցական և բոլոր այլ տոնակատարությունների մասնակից երաժշտական եռականին համապատասխան երաժշտությամբ շրջելով փողոցներով և լինելով ուշադրության կենտրոնում՝ համաքաղաքացիներին պարգևում է խինդ և ուրախություն:

    Եռականիները կարող են ծառայել նաև տարբեր ընկերությունների գովազդային ակցիաների կամ այլ միջոցառումների համար:

     

    ***

    Музыкальный трехколесник, как участник государственных, церковных и любых других праздников, катаясь по улицам под соответствующей музыкой и привлекая внимание, дарит праздник и радость жителям города.

    Трехколесники могут быть использованы для рекламных акций различных кампаний или для других мероприятий.

  • CYCLE TRANSPORT

    Հեծանվային տրանսպորտ / Велотранспорт

    Bicycle parkings

    Հեծանվային կայանատեղեր / Велостоянки

     

    Մասնավորի ներդրմամբ և Երևանի քաղաքապետարանի համապատասխան աջակցությամբ Երևան քաղաքում տեղադրվում են հեծանվային կայանատեղեր, որոնց տեղադրման կարևորագույն նախապայմանը՝ տեսահսկվող տարածքում լինելն է:

     

    ***

    Инвестициями частного сектора и при соответствующей поддержке муниципалитета Еревана в городе размещаются велопарковки с условием установки на территории видеонаблюдения.

    Ֆեդերացիայի մշակած կայանատեղի

    Велопарковка от Федерации

     

    Ֆեդերացիայի մշակած հեծանվի կայանատեղի՝ ՊԱՐԶ, ՊՐԱԿՏԻԿ և ՄԱՏՉԵԼԻ: Կարծում ենք և՛ գեղեցիկ է և՛ ամենակարևորը՝ կիրառելի, որը շուտով կկրի համատարած բնույթ ոչմիայն մայրաքաղաքում:

    Bicycle delivery

    Հեծանվային առաքում / Велодоставка

     

    Հեծանվային առաքումների ծառայության հիմքը դնելով Հայաստանում, Ֆեդերացիան հանդիսանում է որպես միջնորդ կառույց՝ ընկերությունների համապատասխան ծառայությունների ապահովման և հեծանվորդի աշխատատեղի ստեղծման նպատակով:

     

    ***

    Основывая службу велодоставки в Армении, Федерация выступает посреднической структурой, с целью обеспечения соответствующих услуг компаний и рабочих мест для велосипедистов.

    Bicycle lanes in Yerevan

    Հեծանվային ուղիները Երևանում / Велодорожки в Ереване

     

    Ապահովելով հեծանվային մշակույթի զարգացման նվազագույն նախապայմանները, մեր հանրության, մասնավորապես երիտասարդության, ուսանողության զգալի մաս, պատրաստ է երթևեկել հեծանիվով: Հեծանիվը որպես տրանսպորտային միջոց օգտագործելով, զգալիորեն կթեթևանա տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը և արդեն սովորական դարձած խցանումները:

     

    Հաշվի առնելով մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքը, որտեղ գրեթե անհնար է ունենալ առանձին հեծանվաուղիներ, Ֆեդերացիան, համագործակցելով համապատասխան կառույցների հետ, եկել է այն եզրահանգման, որ կիրառվի առկա օրենքը. կիսել երթևեկելի ճանապարհի առաջին գիծը հեծանվորդի և այլ տրանսպորտային միջոցների վարորդների միջև:

     

    ՀԵԾԱՆՎՈՐԴԸ նույնպես ՎԱՐՈՐԴ Է...

     

    ***

    Обеспечивая минимальные условия для развития велосипедной культуры, значительная часть общества, в частности молодежи и студентов, готова ездить на велосипеде. Использование велосипеда в качестве транспортного средства передвижения значительно снизит транспортный затор и пробки на дорогах, которые стали обычным явлением.

     

    С учетом дорог и инфраструктуры столицы, где почти невозможно иметь отдельную велосипедную дорожку, Федерация, в сотрудничестве с соответствующими органами, пришла к выводу, что необходимо применять настоящий закон – разделить первую линию дороги между велосипедистом и другими водителями автотранспортных средств.

     

    ВЕЛОСИПЕДИСТ также ВОДИТЕЛЬ...

    ԿԻՍԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    SHARE THE ROAD

     

    Ճանապարհային նշան, որով վերջնականապես կարգավորվում է հեծանվային երթևեկությունը Հայաստանում՝ քաղաքամայր Երևանում: Միակ իրատեսական լուծումը՝ հաշվի առնելով հեծանվային առանձնացված և անվտանգ ճանապարհների բացակայությունը:

    Traffic laws

    ՃԵԿ - Ճանապարհային Երթևեկության Կանոնները / ПДД

     

    Հեծանիվը տրանսպորտային միջոց է, հեծանվորդը՝ այդ տրանսպորտային միջոցի վարորդ և հետևաբար նաև ճանապարհային երթևեկության մասնակից...

     

    ՀՀ Ոստիկանության հետ համատեղ մշակվել է ՛՛Մեթոդական ձեռնարկ հեծանվորդների համար ©՛՛ , որին պետք է տիրապետի ցանկացած հեծանվորդ՝ պարտադիր հետևելով ճանապարհային երթևեկության կանոններին:

     

    ***

    Велосипед является транспортным средством, велосипедист - водитель этого транспортного средства и, следовательно, участник дорожного движения ...

     

    В сотрудничестве с Полицией Армении было разработано ՛՛Методическое пособие для велосипедиста ©՛՛, которым должен обладать любой велосипедист, обязательно следуя правилам дорожного движения.

    ՀՀ Ոստիկանություն

    ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՛՛ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ՛՛

     

    -Կարծում եմ, որ ՛՛Մեթոդական ձեռնարկ հեծանվորդների համար՛՛ տեղեկագրքի հրատարակումը և տարածումը կբարձրացնի հեծանվորդների մոտ գիտելիքների մակարդակը՝ դրանով իսկ նպաստելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը...

  • SCHOOL

     

    Սիրողական հեծանվասպորտի մարզադպրոց /

    Школа любительского велоспорта

    School amateur cycling

    Խմբակային և անհատական հեծանվավարժանքներ / 

    Групповые и индивидуальные уроки велоезды

     

    Սիրողական հեծանվասպորտի մարզադպրոցի պրոֆեսիոնալ մարզիչների հսկողությամբ 4-6 անհատական պարապմունքների արդյունքում Դուք լիարժեք կտիրապետեք հեծանիվ վարելուն: ՃԵԿ հատուկ դասընթացի շնորհիվ ճանապարհային երթևեկության կանոններին տիրապետելով՝ Ձեր հեծանվային երթևեկությունն առավելագույնս կլինի անվտանգ: Յուրացնելով հեծանվային դասընթացի ամբողջ ծրագիրը՝ Ֆեդերացիայի կողմից Ձեզ կտրվի համապատասխան վկայագիր:

     

    Հաճախակի կազմակերպվում են նաև անվճար խմբակային հեծանվավարժանքներ:

     

    ***

    Под руководством профессиональных инструкторов школы любительского велоспорта, в течение 4-6 индивидуальных занятий Вы освоите полный курс вождения велосипеда. Благодаря отдельному уроку ПДД - правил дорожного движения - Ваше вождение может стать максимально безопасным. По завершению полной учебной программы Вам будет выдан соответствующий сертификат Федерации.

     

    Часто организуются также бесплатные групповые уроки велоезды.

    ՀԵԾԱՆՎՈՐԴԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՐԱԳԱՆ/
    ОБЯЗАТЕЛЬНЫЙ АКСЕССУАР ВЕЛОСИПЕДИСТА

    Մտածեք Ձեր առողջության և անվտանգ երթևեկության մասին / 
    Подумайте о своем здоровье и безопасной езде

  • PROJECTS

    ՆԱԽԱԳԾԵՐԸ / ПРОЕКТЫ

    TOUR DE ARTSAKH

    Զբոսաշրջային, ճանաչողական և ժամանցային հեծանվային նախագիծ /
    Туристический, познавательный и развлекательный велопроект

     

    2015 թվականին հիմնադրվեց ՛՛Tour de Artsakh՛՛ զբոսաշրջային, ճանաչողական և ժամանցային հեծանվային նախագիծը, որին մասնակից ոչ միայն հեծանվային զբոսաշրջիկները անցնում են Երևան-Ստեփանակերտ երթուղու հատվածում ընկած գրեթե բոլոր պատմամշակութային կոթողներով: Նախագծի արշավականներին և հեծանվորդներին ուղեկցում են տարբեր տրանսպորտային միջոցներ, իսկ իրենց գեշերակացը կազմակերպվում է հիմնականում վրանային ավանում կամ հյուրատներում:

     

    ***

    В 2015 году был основан туристический, познавательный и развлекательный велопроект ՛՛Tour de Artsakh՛՛, в котором участвующий не только велотурист проходит почти по всем историко-культурным памятникам по маршруту Ереван-Степанакерт.

    Участников походов и велосипедистов проекта сопровождают различные транспортные средства, а их ночевки организуются в основном в палаточных городках или хостелах.

    TOUR DE SEVAN

    Զբոսաշրջային, ճանաչողական և ժամանցային հեծանվային նախագիծ /
    Туристический, познавательный и развлекательный велопроект

     

    Մասնակից հեծանվորդ զբոսաշրջիկները անցնում են Սևանա լճի շուրջ ~200 կմ երթուղու հատվածում ընկած գրեթե բոլոր պատմամշակութային կոթողներով: Նախագծի հեծանվորդներին ուղեկցում են տարբեր տրանսպորտային միջոցներ, իսկ իրենց գեշերակացը կազմակերպվում է հիմնականում վրանային ավանում կամ հյուրատներում:

     

    ***

    Участвующий велотурист проходит ~200 км почти по всем историко-культурным памятникам вдоль озера Севан. Велосипедистов проекта сопровождают различные транспортные средства, а их ночевки организуются в основном в палаточных городках или хостелах.

  • ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

    CONFERENCE ON THE DEVELOPMENT OF SPORT TOURISM AND HEALTHY LIFESTYLE DISSEMINATION

    Առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով

    11.11.2017

    Ֆեդերացիայի պրեզենտացիան առողջ ապրելակերպի մասսայկանացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողովին:

    ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

    20.12.2016

    Ֆեդերացիայի հիմնադրման չորրորդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված երկորդ Համաժողովը, որին ներկա էին ՀՀ տարբեր նախարարությունների, ՀՀ Ոստիկանության, Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության ու այլ պետական մարմինների համապատասխան աշխատակիցներ, հեծանիվ ներմուծող ընկերությունների, զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ղեկավարներ, հեծանվորդ-ակտիվիստներ և զանգվածային լրատվամիջոցներ:
    Համաժողովի օրակարգում էին հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված առաջնային հիմնահարցեր:
    Համաժողովի ընթացքում ''Մեթոդական ձեռնարկ հեծանվորդի համար՛՛ տեղեկագրքի առաջին շնորհանդեսի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ոստիկանության ՛՛Ճանապարհային ոստիկանություն՛՛ ծառայության համապատասխան աշխատակցի հետ:
    Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Հեծանվային մշակույթի զարգացմանն ավանդ ունենալու համար» մրցանակաբաշխությունը, որը ոլորտի ամենագնահատելի պարգևն է այն կառույցներին կամ անհատներին, ովքեր իրականում մեծ դերակատարում են ունեցել հեծանվային մշակույթի զարգացման գործում:

    ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

    30.10.2015

    Ֆեդերացիայի հիմնադրման երրորդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված աշխատանքային առաջին Համաժողովը, որին ներկա էին որոշ պետական կառույցների աշխատակիցներ, հեծանիվ ներմուծող ընկերությունների, զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ղեկավարներ, հեծանվորդ-ակտիվիստներ և զանգվածային լրատվամիջոցներ: Համաժողովի օրակարգում էին հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված հիմնահարցեր:

    Հիմնադրվեց տարին ամփոփող նոր նախագիծ՝ «Հեծանվային մշակույթի զարգացմանն ավանդ ունենալու համար» մրցանակաբաշխությունը, որը ոլորտի ամենագնահատելի պարգևն է այն կառույցներին կամ անհատներին, ովքեր իրականում մեծ դերակատարում են ունեցել հեծանվային մշակույթի զարգացման գործում:

    Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև բրենդային հեծանիվների էքսպո-ցուցադրություն:

  • ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ՀԵԾԱՆՎՈ՞ՐԴ ԵՍ... Միացի՛ր մեզ՝ անդամագրվիր Ֆեդերացիային... Դարձի՛ր ընդհանուր գործընթացի՝ հեծանվային մշակույթի ու առողջ ապրելակերպի տարածման մասնակից...

     

    Ֆեդերացիային անդամակցելը, այսինքն՝ ՀԵԾԱՆՎՈՐԴԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ունենալը նաև հնարավորություն է ընձեռում բազմաթիվ խանութ-սրահներից, մարզական ակումբներից ու ծառայություններից օգտվել որոշակի զեղչերով կամ բացառապես անվճար, ընձեռում է բացառիկ արտոնություններ տարբեր նախագծերում և ընկերություններում: Հեծանիվը Ֆեդերացիայում նախապես հաշվառելով՝ վերջինիս առևանգման դեպքում, ըստ անհրաժեշտության և որպես սեփականության հիմնավորում, Ֆեդերացիան իրավապահ մարմիններին կարող է տրամադրել համապատասխան փաստաթուղթ:

     

    Արտոնությունների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր ամիս, որին հեծանվորդ-անդամները կարող են ծանոթանալ Ֆեդերացիայի ինֆորմացիոն կայքերի միջոցով:

     

    Ֆեդերացիային անդամակցելու համար անհրաժեշտ է

    • սպիտակ ֆոնին Ձեր թվային լուսանկարը
    • անձնագրի առաջին երկու էջերի նկարները
    • TelCell տերմինալի միջոցով Ֆեդերացիայի բաժնում 0000 քարտի համարով 1.000 դրամ փախանցված մուտքավճարի անդորրագրի նկարը, որտեղ նշվում է նաև Ձեր հեռախոսահամարը

    ուղարկել cyclingfederation@mail.ru հասցեյին: Ինչից հետո գրասենյակում լրացնելով դիմում-հայտը՝ կստանաք Հեծանվորդի անդամության Ձեր քարտը:

     

    Ֆեդերացիային անդամակցելու ամսական սիմվոլիկ անդամավճարն է 1.000 (մեկ հազար) ՀՀ դրամ կամ մեկ տարվա համար՝ 10.000 ՀՀ դրամ, որը վճարվում է TelCell տերմինալների միջոցով: Անդամավճարները ծառայում են հեծանվային մշակույթի զարգացման՝ Ֆեդերացիայի կանոնադրությանը համապատասխան գործունեության համար:

     

    Ինֆորմացիոն համար 094/095/096 566 001

     

    ***

    Членство в Федерации, т.е. ЧЛЕНСКАЯ КАРТА ВЕЛОСИПЕДИСТА дает возможность пользоваться услугами в магазинах и спортивных клубах с определенными скидками или бесплатно, предоставляет преимущества в различных проектах и кампаниях.

    CITY BIKE bicycle shop

    Հեծանվորդի քարտով խանութում գործում է 10 % զեղչ ամբողջ տեսականու համար

     

    FUJI, ADRIATICA
    Տեխսպասարկում և վարձակալություն
     

    Yerevan, Armenia

    2a/24 Kievyan street

     

    060 505001

    www.citybike.am

    DLB bicycle shop

    Հեծանվորդի քարտով խանութում գործում է 10 % զեղչ ամբողջ տեսականու համար

     

    SPECIALIZED, KROSS

    Տեխսպասարկում

     

    Yerevan, Armenia

    4/12 Leningradyan street

     

    010 393101

    www.dlb.am

    www.yerevan.bike

    Հեծանիվների երկրորդական շուկա

     

    Yerevan, Armenia

     

    095/096 566 001

    www.yerevan.bike

    The LOFT

    Հեծանվորդի քարտով գործում է 50 % զեղչ

     

    Yerevan, Armenia

    3 Moskovyan street

     

    043 40 88 64

    loft.am

    Photo Atelier Marashlyan Retro

    Հեծանվորդի քարտով գործում է 20 % զեղչ

     

    Yerevan, Armenia

    10 Mher Mkrtchyan street

     

    010 56 82 60 / 091 56 82 60

    www.marashlyan.am

    SULIKO restaurant

    Հեծանվորդի քարտով գործում է 20 % զեղչ

     

    Yerevan, Armenia

    37 Nalbandyan street

     

    010 580286 / 095 444454

    Vitesse

    Հեծանվորդի քարտով գործում է 10 % զեղչ մեքենայի անվադողերի համար և 30 % զեղչ սպասարկման համար

     

    Yerevan, Armenia

    69/14 Nar-Dos street

     

    010 575999

    www.vitesse.am

  • VIDEOS

    Որոշ նախագծերի և հաղորդումների տեսադարան

    Видеоархив некоторых проектов и передач

    ArmNewsTV about cycling culture

    23 january, 2018

    ՛՛Երեկոյան Երևան՛՛ ծրագիրը հեծանվային մշակույթի և ՛՛Շահող Հեծանիվ՛՛ նախագծի մասին

    Kentron TV. New Year Cycling

    13 january, 2018

    Ամանորյա հեծանվային զբոսանք

    YerkirMedia TV - begin the cycling year

    09 january, 2018

    Բարև Երկիր. Հեծանվային տարվա մեկնարկը

    Public TV. Eco event

    25 november, 2017

    Օրակարգ. Բալի պուրակ Պոլիտեխնիկի բակում

    PublicTV about Bicycle transportation

    25 november, 2017

    Հանրային հեռուստաընկերություն, Օրակարգ. Հեծանվային երթևեկությունը Հայաստանում

    Trip to Tatev

    18 november, 2017

    Դեպի Տաթև

    International Day Without Smoking

    16 november, 2017

    Առանց ծխախոտի միջազգային օր: Առողջ ապրելակերպի մասսայականացման և սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված առաջին համաժողովի մասին

    YerkirMediaTV about cycling culture

    08 november, 2017

    եծանվային քաղաք Մասիսի և առհասարակ՝ Հայաստանում հեծանվային մշակույթի մասին

    Cycling with Road Police of Armenia

    03 november, 2017

    Հեծանվային երթևեկության կարգավորման նպատակով հեծանվային զբոսանք ՀՀ Ճանապարհային Ոստիկանության հետ

    Cycling Yerevan-Masis

    15 october, 2017

    ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՄԱՍԻՍ՝ հեծանվային տուր Երևան-Մասիս

    Cycling Yerevan #sharetheroad

    15 october, 2017

    Հեծանվային Երևան #կիսիրճանապարհը

    Kentron TV about cycling culture

    12 october, 2017

    Կենտրոնի առավոտը Հայաստանում հեծանվային մշակույթի և հեծանվային Մասիսի մասին

    Public Tv of Armenia

    11 october, 2017

    Հանրային հեռուստաընկերության ''Առավոտ լուսո՛՛ ծրագրի եթերում հեծանվային մշակույթի՝ հեծանվային Մասիսի մասին

    YerkirMediaTV about cycling culture

    21 september, 2017

    ՛՛Բարև Երկիր՛՛ ծրագրի տոնական եթերը

    ArmNewsTV about cycling culture

    09 october, 2017

    ՛՛Առաջին ծրագիր՛՛ հաղորդաշարից հատված հեծանվային երթևեկության՝ Հայաստանում հեծանվային մշակույթի զարգացման մասին

    Clean Armenia / Clean Nansen's park

    24 september, 2017

    Հեծանվորդները հանուն մաքուր Երևանի / Մաքրում ենք Նանսենի այգին

    Tourism center in Mets Sepasar

    19 september, 2017

    Մեկնարկել է հայ-վրացական անդրսահմանային ծրագիրը: Մեծ Սեպասարի զբոսաշրջության կենտրոնի վրանային ավանը / Tsayg TV

    Armenian Georgian eco cooperation

    19 september, 2017

    Մեկնարկել է հայ-վրացական անդրսահմանային ծրագիրը, որի շրջանակներում նաև՝ երկու երկրների հեծանվային անդրսահմանային երթուղին / Tsayg TV

    Tour de Aragats 2017

    12 august, 2017

    Նախագծի շրջանակներում կայացավ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 6 Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային վեցերրորդ մրցաշարը:

    Yerkir Media Tv

    27 june, 2017

    Դիտակետում / Հեծանիվ. առողջ, մաքուր և մատչելի փոխադրամիջոց

    ՄԱՆԿԱԿԱՆ ԳԱՎԱԹ 3

    01 june, 2017

    KINDER CUP / Третье соревнование детского велоспорта ДЕТСКИЙ КУБОК состоялся 1 июня 2017 года на Северном проспекте столицы.

     

    Yerevan Cup IV / Armenia TV

    01 may, 2017

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ 4 սիրողական հեծանվասպորտի երևանյան չորրորդ մրցաշար / Արմենիա TV

    Cycle tourism / Ecotourism Conference 2017

    15 april, 2017

    Հեծանվային զբոսաշրջությունը / Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2017

    Cycling March 8

    08 march, 2017

    Տոնական հեծանվային զբոսանք մայրաքաղաքով:

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ III

    12 february, 2017

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ նախագծի՝ արժեքավոր հեծանիվների խաղարկության երրորդ ժամանցային երեկոն: Նախագծի հյուրն է՝ սիրված և տաղանդաշատ, հեծանվորդ ԱՐԱՄ mp3

    Cycling culture in Armenia

    02 february, 2017

    ArmNews TV - Հեծանվային մշակույթը Հայաստանում

    Police TV / ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    29 december, 2016

    Հերթապահ մաս / Հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված 2-րդ համաժողով 20.12.2016

    Armenian Public Television

    14 december, 2016

    Առավոտ լուսո / Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

    Cycling Yerevan '' Independence Day''

    5 july, 2016

    ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր

    Trip to Marmashen

    25 june, 2016

    Զբոսաշրջային այց Մարմաշենի վանական համալիր:

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ II

    12 june, 2016

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ նախագծի՝ արժեքավոր հեծանիվների խաղարկության երկրորդ ժամանցային երեկոն: Նախագծի հյուրն է՝ երգչուհի Թամարա Ժամհարյանը: Հաճելի երեկո, բարձրաճաշակ երաժշտություն, հետաքրքիր հյուրեր:

    Armenian Public Television

    31 may, 2016

    Առավոտ լուսո / Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

    Armenian Dolma Festival

    21 may, 2016

    Տոլմայի համահայկական փառատոնը Մուսալեռում: Фестивал Долмы

    Cycling day in Moscow

    24 april, 2016

    Հեծանվային օր Մոսկվայում:
    Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ - Ո՛Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ / НЕТ ВОЙНЕ - НЕТ ГЕНОЦИДУ / NO WAR - NO GENOCIDE

    Gyumri 2016

    03 april, 2016

    Հեծանվորդների բարեգործական այցը Գյումրի:

    World Autism Awareness Day

    02 april, 2016

    Աուտիզմի իրազեկման միջազգային օրվանը նվիրված հեծանվաերթ:

    AUA Ecotourism Conference

    02 april, 2016

    Էկոտուրիզմի համաժողով:Ֆեդերացիայի մասնակցությունը համաժողովին: Թեման՝ հեծանվային զբոսաշրջություն - cycle tourism:

    60+ Earth Hour 2016, Armenia

    19 march, 2016

    Մոլորակի Ժամը / Час Земли

    Հեծանիվը՝ որպես տրանսպորտային միջոց

    14 march, 2016

    ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ I

    12 march, 2016

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ ամենամսյա նախագծի՝ արժեքավոր հեծանիվների խաղարկության առաջին ժամանցային երեկոն: Նախագծի հյուրն է՝ թառահար Միքայել Ոսկանյանը: Հաճելի երեկո, բարձրաճաշակ երաժշտություն, հետաքրքիր հյուրեր:

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ I

    12 march, 2016

    ՇԱՀՈՂ ՀԵԾԱՆԻՎ ամենամսյա նախագծի՝ արժեքավոր հեծանիվների խաղարկության առաջին ժամանցային երեկոն: Նախագծի հյուրն է՝ թառահար Միքայել Ոսկանյանը: Բլոգեր Անուշ Մելքոնյանի տեսանյութը:

    Snow cycling Hrazdan-Bjni / Sport Extreme TV program

    17 january, 2016

    Ձմեռային հեծանվային արշավ Հրազդան-Բջնի: Sport Extreme հաղորդաշար:

    Radio program about cycle culture

    30 November, 2015

    ՛՛Երևան՛՛ ռադիոծրագիր: Հեծանվային մշակույթը Հայաստանում: Հանրային ռադիո

    Cycling to Vazgen Sargsyan`s Museum-house / Yerevan-Ararat

    21 november, 2015

    Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակի հեծանվաերթ դեպի Վ.Սարգսյանի տուն-թանգարան: Արարատի մարզ, գյուղ Արարատ:

    Cycling in Yerevan ''Tie&Wind''

    15 november, 2015

    Հեծանվաերթ ՛՛Փողկապ և Քամի՛՛:

    Cycling ''Tie&Wind'' / Arm tv - news

    15 november, 2015

    Հեծանվաերթ ՛՛Փողկապ և Քամի՛՛: Հանրային հեռուստատեսություն

    Cycling ''Tie&Wind'' / news

    15 november, 2015

    Հեծանվաերթ ՛՛Փողկապ և Քամի՛՛: 21 tv

    Cycling in Gyumri / news

    25 october, 2015

    Հեծանվամարաթոն Գյումրի քաղաքում: Ցայգ tv

    Cycling in Gyumri / news

    25 october, 2015

    Հեծանվամարաթոն Գյումրի քաղաքում: Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մամլո ծառայություն:

    Cycling ''100 doors'' to Tsitsernakaberd

    24 july, 2015

    Խաչիկ Եղոյանի 100 ԴՈՒՌ նախագծին նվիրված հեծանվաերթ դեպի Ծիծեռնակաբերդ:

    Tour de Artsakh 2015 / news

    5 juny, 2015

    Tour de Artsakh 2015 նախագծի մեկնարկը: Armenia TV

    Tv show about cycle culture / Armenian national tv

    May, 2015

    ՛՛Խաղից դուրս՛՛ հեռուստաշոու: Հեծանվային մշակույթը Հայաստանում: Հանրային հեռուստատեսություն:

    Yerevan Cup III / Sport Extreme TV program

    23 may, 2015

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ III սիրողական հեծանվասպորտի երրորդ մրցաշարը: Sport Extreme հաղորդաշարը:

    Armenians in MTB Kerala 2015 - India

    18 april, 2015

    Հայաստանի մասնակցությունը MTB Kerala միջազգային հեծանվային մրցաշարին Հնդկաստանում:

    Cycling Yerevan - Saghmosavanq

    15 march, 2015

    Հեծանվային ուխտ դեպի Սաղմոսավանք:

    Snow Downhill in Jermuk

    22 february, 2015

    Ձմեռային Downhill Ջերմուկում

    Regional Cup II / Sport Extreme TV program

    22 february, 2015

    ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ II Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային երկրորդ ձմեռային մրցաշարը Ջերմուկում: Sport Extreme հաղորդաշար:

    Federation Birthday Party - 2 Years

    30 november, 2014

    Ֆեդերացիային երկրորդ տարեդարձի երեկոն՞

    ''Be Active, Live Healthy'' project

    2014

    «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» նախագիծը:

    Cyclists party

    25 october, 2014

    Հեծանվորդների ժամանցային հերթական երեկոն:

    Cycling Marathon ''Be Active, Live Healthy'' II / tv news

    4 october, 2014

    «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» երկրորդ նախագծի մարաթոնը:

    BMX show in Yerevan - news

    4 october, 2014

    «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» երկրորդ նախագծի BMX շոուն:

    First Regional Cup in Dilijan / video from phone

    21 september, 2014

    ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ I Դիլիջանում - վիդեոն՝ հեռախոսով:

    First Regional Cap in Dilijan / video by Aram Ghambaryan

    21 september, 2014

    ՄԱՐԶԱՅԻՆ ԳԱՎԱԹ 1 սիրողական հեծանվասպորտի մարզային առաջին մրցաշարը Դիլիջանում:

    Amateur cycling school

    August, 2014

    «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» նախագծի շրջանակներում հեծանվավարժանքները:

    Cycling '' Independence Day''

    05 july, 2014

    Հեծանվաերթ ՛՛ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր՛՛:

    Cycling Marathon in Yerevan ''Be Active, Live Healthy''

    18 may, 2014

    «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» նախագծի հեծանվային մարաթոնը Երևանում:

    Tv program about cycle culture in Armenia / Yerkir Media

    May, 2014

    Հեծանվային մշակույթը Հայաստանում - Երկիր Մեդիա

    Cycling ''May 9'' Victory park - Erablur

    09 may, 2014

    Հեծանվաերթ ՛՛Մայիսի 9՛՛ Հաղթանակի այգի - Եռաբլուր

    Cycling Marathon in Yerevan

    27 april, 2014

    Զանգվածային հեծանվային մարաթոնը և ՛՛Ամերիա՛՛ հեծանվային կայանատեղերի բացումը

    Cycling ''April 24'' to Tsitsernakaberd

    24 april, 2014

    Հեծանվաերթ ԱՊՐԻԼ 24 դեպի Ծիծեռնակաբերդ

    Yerevan Cup II - photoslide

    02 february, 2014

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ II սիրողական հեծանվասպորտի երկրորդ մրցաշարը: Ֆոտոսլայդ:

    Armenian National TV - befor Yerevan Cup II

    January 2014

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ II նախագծից առաջ - հյուրընկալություն Հանրային հեռուստատեսությունում

    Cyclists ''crayfish'' party

    16 november, 2013

    Հեծանվորդների հերթական ժամանցային երեկոն:

    Cyclists trip & party in Tsakhkadzor

    02 november, 2013

    Հեծանվորդների ժամանցը Ծաղկաձորում

    First massive trip to Khor Virap

    21 september, 2013

    ԵՐԵՎԱՆ - ԽՈՐ ՎԻՐԱՊ առաջին զագվածային հեծանվային արշավը:

    First Yerevan Cup / tv news

    01 september, 2013

    ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ I սիրողական հեծանվասպորտի առաջին մրցաշարը: Հանրային հեռուստատեսություն, Հայլուր:

    Kentron TV - befor Yerevan Cup I

    August 2013

    Կենտրոն Tv - ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԱՎԱԹ I նախագծից առաջ

    First marathon in Yerevan

    16 august, 2013

    Առաջին հեծանվային մարաթոնը Երևանում:

  • EVENTS

    Ֆեդերացիայի առաջիկա միջոցառումները

    ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

    ОРГАНИЗАЦИЯ РАЗВИВАЮЩАЯ ВЕЛОСИПЕДНУЮ КУЛЬТУРУ

    Բոլոր այն անհատներին ու կառույցներին, ովքեր ինքնակամ ցանկություն կհայտնեն հեծանվային ոլորտում իրականացնել զանազան նախաձեռնություններ, կլինեն դրանք միջոցառումներ կամ օրինակ, տվյալ շինությանը կից կայանատեղի տեղադրելուն՝ Ֆեդերացիան բացառապես հասարակական հիմունքներով պարտաստ է աջակցել և՛ մասնագիտական խորհուրդներով և մարդկային համապատասխան ռեսուրսներով:

     

    ***

    Всех лиц или организаций, готовых добровольно выполнять различные инициативы в области велокультуры (мероприятия или, например, установление велопарковки), Федерация готова поддержать исключительно на общественной основе предоставлением профессиональных советов и кадров.

    ՀԵԾԱՆՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ

    ОБЩЕСТВЕННЫЙ МУЗЕЙ ВЕЛОСИПЕДА

    Ֆեդերացիան նախաձեռնել է ստեղծել «ՀԵԾԱՆՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ», որի հավաքածուն բաղկացած կլինի անհատական նմուշներից:
    Նկուղում կամ կտուրում մոռացված սովետական կամ այլ հին չշահագործվող հեծանիվը նվիրելով թանգարանին՝ Ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը կունենաք այս նպատակային նախագծի կայացմանը:
    Թանգարանին նվիրաբերված հեծանիվը կանցնի համապատասխան տեխսպասարկում և որից հետո կցուցադրվի օրիգինալ վիճակում՝ առանձին անվանական ցուցանակով:
    Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մտերիմներին այս նախաձեռնության մասին՝ հեծանիվների հետաքրքիր ու հիշարժան նմուշներով «ՀԵԾԱՆՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ» համալրելու նպատակով:
    Թանգարանում առանձնահատուկ տեղ են գտնելու նաև հանրահայտ մարդկանց հեծանիվները:

    Որոշ ժամանակ անց թանգարանը կդառնա զբոսաշրջիկների այցի հետաքրքիր և յուրահատուկ մի վայր, որտեղ ամփոփված կլինի նաև հեծանվի ամբողաջական պատմությունը:

  • MEMBERSHIPS

    Ֆեդերացիայի անդամները / Члены Федерации

    Arman

    Antonyan

    President of the Federation

    Aleksandr

    Melkonyan

    Vice-President of the Federation

    Erik

    Antaranyan

    Vice-President of the Federation

    Vahagn

    Vardumyan

    Secretary of the Federation

    Vazgen

    Galstyan

    General Manager of the Federation

    Ghazar

    Ghazaryan

    Technical Manager of the Federation

    Բաժինը թարմացման փուլում է

    Раздел в стадии обновления

    Section in the update stage

  • Connect With Us

    5 Arshakunyats str., Yerevan, Armenia

    cyclingfederation@mail.ru

    cyclingfederation.am@gmail.com

     

    +374 (94) (95) (96)

    5 6 6 0 0 1